Ֆլորիդայի կինոթատրոններից մեկում երեկ տեղի է ունեցել հերթական կրակոցը։ Ամերիկացին կրակ է բացել հարևան կինոդիտողի վրա այն բանի համար, որ վերջինս հեռախոսով կարճ հաղորդագրություն է հավաքել։
Միջադեպը տեղի է ունեցել Ուեսլի Չափել քաղաքում՝ «Փրկվածը» ֆիլմի դիտման ժամանակ։ SMS հավաքելը դուր չի եկել կինոթատրոն այցելած ամերիկացուն։ Նա վերցրել է զենքը և կրակել իրեն նյարդայնացրած հարևանի և նրա կնոջ ուղղությամբ։ Հարևանը տեղում մահացել է, իսկ նրա կինը տեղափոխվել հիվանդանոց։
Ամերիկացին ձերբակալվել է։