Կին ավտոարշավորդ Սյուզի Վոլֆը կմասնակցի Ֆորմուլա 1-ի մրցումներին` դառնալով առաջին կինն այս մրցավազքում վերջին 20 տարիների ընթացքում: Սյուզի Վոլֆը Williams թիմի թեստ-պիլոտներից է, ով մասնակցելու է առաջին առնվազն երկու ազատ մրցավազքերի:
Սյուզին նշել է, որ դա իր համար նոր մարտահրավեր է, քանի որ նախկինում հնարավորություն չի ունեցել իր ուժերը փորձել նման պայմաններում: Լրատվամիջոցները տարբերակներ են նշել, թե ինչու են Վոլֆին թույլատրել նստել բոլիդի ղեկին. կամ թիմին դուր է եկել այն, որ DTM-ի մրցումներում Սյուզին վաստակել է 4 միավոր, կամ այն հանգամանքը, որ նա ամուսնացել է Williams-ի սեփականատիրոջ հետ: