տուն Քաղաքական Միջազգային Կինը ծննդաբերել է հիվանդանոցի դռան առաջ. Վլադիվոստոկում ներգաղթյալներին հրաժարվում են ընդունել հիվանդանոց...

Կինը ծննդաբերել է հիվանդանոցի դռան առաջ. Վլադիվոստոկում ներգաղթյալներին հրաժարվում են ընդունել հիվանդանոց (տեսանյութ)

218
0

Untitled

Արտառոց դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում: Կինը ծննդաբերել է հենց հիվանդանոցի դռան առաջ, քանի որ բժիշկները հրաժարվել են նրան ընդունել: Բանն այն է, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է և չի ունեցել գրանցում, ինչի հետևանքով նրան մերժել են օգնություն ցուցաբերել ծննդաբերելու ժամանակ: Ցավերի մեջ գտնվող կնոջն առաջինը նկատել են փողոցում շների հետ զբոսնող քաղաքացիները, ովքեր օգնության են կանչել բժիշկներին, սակայն մերժում են ստացել: Այստեղ բժիշկները բացատրել են, որ կինն իր հետ չունի ոչ գումար, ոչ փաստաթղթեր: Ըստ ականատեսների` նման հրահանգ տվել էր հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Բժշկական անձնակազմը հորդորել է օտարեկրացուն՝ գնալ և ծննդաբերել իր երկրում:

Ի վերջո, կնոջն ընդունել են հիվանդանոց, իսկ իրավապահներն անցկացնում են քննություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here