Հնդկական Մունդլաանա գյուղի բնակչուհին վերադարձել է ամուսնու մոտ, քանի որ վերջինս դատարանում խոստացել է, որ կկառուցի զուգարան։ Այս մասին հաղորդում է The Daily mail-ը։
27-ամյա հնդկուհին յոթ տարի ապրել է իր երեսնամյա ամուսնու հետ՝ ունենալով նրանից երկու երեխա։ Սակայն նրանց հարաբերությունները սկսել են վատանալ, և կինը դիմել է դատարան ապահարզան ստանալու համար։ Իսկ որպես ամուսնալուծվելու պատճառ նշել է զուգարանի բացակայությունը։ Կինը պատմել է, որ ամեն անգամ ինքը ստիպված է եղել բնական պահանջները հոգալ բաց երկնքի տակ։