Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Քենիայի Նայրոբի քաղաքում կինը, գեղեցկության սրահից տուն վերադառնալով, սարսափելի գլխացավ է զգացել: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե բանն ինչում է, մինչև որ նկատել են նրա մազերի մեջ բույն դրած միջատներին, որոնք այդտեղ էին հայտնվել վարսավիրանոցում արհեստականորեն աճեցրած մազափնջի պատճառով: Պարզվել է, որ այդ մազերը կտրված են եղել դիակի վրայից: Միջատներն սկսել են բազմանալ կնոջ մազերի մեջ, անցել են գլխամաշկին ու սկսել սնվել նրանով:
Գեղեցկության սրահում պարզաբանել են, որ այդ մազերը իրենք ստացել են ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Մեծ Բրիտանիայից և միչև հիմա ոչ մի բողոք չեն ունեցել օգտվողներից: Սրահը դրամական փոխհատուցում է վճարել կնոջը: Բարեբախտաբար, ոչ մի լուրջ վնաս նա չի կրել, միայն ստիպված է եղել ամբողջովին սափրել գլխի մազերը և 2 շաբաթ հակաբիոտիկներ խմել: