Ուելսի բնակչուհին յուրահատուկ ձևով է իր ամուսնուն հայտնել ամուսնալուծության մասին: Նա այդ մասին գրել է ամուսնու սիրած փաբի մուտքի մոտ: Հաղորդում է Metro-ն:
Noah’s Yard փաբի անվանման փոխարեն նա կաել է «Փոլ… ես քեզնից բաժանվում եմ» ցուցանակը: Մի քանի օր անց նա փոխել է այդ ցուցանակը` ամուսնուն տեղեկացնելով նաև, որ «Ինքը չի պատրաստվում զիջել իրենց շանը»:
«Մենք միասին ապրել ենք մի քանի տարի շարունակ: Շատ տխուր եմ, որ արդյունքում ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ: Ասելու բան չունեմ: Ցանկանում եմ, որպեսզի բոլորն իմանան, թե ով է իրականում Փոլը», — պատմել է բրիտանուհին: