Արդեն երեք շաբաթ անընդմեջ Կիեւում հավաքվում են ցուցարարների հսկայական խմբեր, որոնք պնդում են իրենց՝ երկրի նախագահի եւ կառավարութան հրաժարականի պահանջը,-գրում է Financial Times-ը։
«Փորձագետների կարծիքով, ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ ցանկացած հետապնդում կարող է ավելի ամրապնդել ցուցարարների հաղթանակի կամքը եւ հանգեցնել արյունահեղությունների։ Միեւնույն ժամանակ, այդ միջոցները արդյունավետ կլինեն, եթե օգտագործվեն ավելի ցածր մակարդակի ակտիվիստների վախեցնելու համարց,- ասվում է հոդվածում։
«Շատերը մտահոգվում են, թե իշխանությունները կարող է ուժ կիրառեն։ Ցուցարարների շարքերում նախկին զինվորականների եւ աֆղանականների առկայությունը կարող է հրահրել արյունահեղություն եւ Յանուկովիչին միջազգային հանրության կողմից ենթարկել օստրակիզմի»,- նշում է պարբերականը։