տուն Քաղաքական Միջազգային Կիեւում վերսկսել են բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ

Կիեւում վերսկսել են բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ

160
0

kiev222-pic510-510x340-11634

Կիեւում ոստիկանությունը ցուցարարների վրա կրակել է ռետինե փամփուշտներով,- հաղորդում է AFP-ն։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի ցուցարարներ սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր նետել։ Ինչպես հաղորդում է «Украинская правда»-ն, Գրուշեվսկու փողոցում դարձյալ անվադողեր են այրել, այդ ուղղությամբ շարժվում են ուժայիններ։
Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումների արդյունքում արդեն տուժել են ՆԳ երեք աշխատակիցներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակտիվիստների բազմահազարանոց խումբ՝ վահաններով, դիմակներով եւ փայտերով զինված մոտենում է ուկրաինական խորհրդարանի շենքին։

Ըստ РИА «Новости» գործակալության, ուկրաինական ընդդիմությունը շրջափակել է Գերագույն Ռադայի ամբիոնը՝ ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակի՝ 2004թ Սահմանադրությանը վերադարձի նախագծի մերժման։