Կիեւում մետրոյի երկու կայարաններ նորից բացվել են։ Հիշեցնենք, որ Կիեւի մետրոյի դեպի մայդան մուտք ունեցող կանգառները փակվել էին, որպեսզի եվրաինտեգրման կողմնակիցները չկարողանան միանալ ցուցարարներին։
«Այժմ Կիեւի մետրոպոլիտենն աշխատում է սովորական ռեժիմով»,- ասվում է ուկրաինական ստորգետնյա տրանսպորտի պաշտոնական էջում։
Մետրոյի աշխատանքի ժամանակավոր ընդհատումը կապված է «ուղեւորներին վտանգի ռիսկի չենթարկելու հետ, որոնք կարող է ծագեին մետրոյի մուտքերի մոտ մարդկանք հոծ խմբեր հավաքվելուց»,- ասվում է հայտարարության մեջ։