տուն Քաղաքական Միջազգային ԿԺԴՀ-ում ձերբակալել են ապաստան խնդրած ամերիկացուն

ԿԺԴՀ-ում ձերբակալել են ապաստան խնդրած ամերիկացուն

75
0

EU-flag

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացուն, որը երկիր էր ժամանել զբոսաշրջության նպատակով։ Ինչպես հայտնում է հյուսիսկորեական KCNA պաշտոնական լրատվական գործակալությունը, ամերիկացին ձերբակալվել է անձնագրային հսկողություն անցնելից «ոչ հավասարակշռված» պահվածքի համար։

ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտնում են, որ 24-ամյա Միլլեր Մեթյու Թոդը պատռել է ելքի վիզան և բղավել, որ իրեն «ապաստան է հարկավոր», որի համար ինքն ընտրել է հենց այդ երկիրը։ Օրենքների «կոպիտ խախտման» համար ամերիկացին ձերբակալվել է։ Անցկացվում է հետաքննություն։

Սույն միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ։