Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ պատրաստ է չորրորդ միջուկային փորձարկումն անցկացնել։ Հաղորդում է AP-ն։
Իր այս քայլը Փհենյանը պատճառաբանել է նրանով, որ մտադիր է այս կերպ պաշտպանել իր երկիրը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Ռի Դոն Իլը հայտարարել է, որ իրենք այսուհետ ամեն տարի միջուկային և հրթիռային փորձարկումներ են իրականացնելու։