Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ամեն տարի միջուկային և հրթիռային փորձարկումներ է իրականացնելու։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Ռի Դոն Իլը։
«Պաշտպանական նկատառումներով հրթիռային և միջուկային փորձարկումներն այսուհետ ամենամյա բնույթ են կրելու», — ասել է նա։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արված այս հայտարարությունից հետո հյուսիսկորեացի դիվանագետի ելույթն ընդհատել է ԱԽ-ում նախագահող Հարավային Կորեան։ Վերջինիս ներկայացուցիչը բազմիցս ընդհատել է Ռի Դոն Իլին՝ հիշեցնելով, որ այն երկրների ելույթները, որոնք չեն հանդիսանում ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություն, սահմանափակված են չորս րոպեով։
Հավելենք, որ վերջին տարիներին ԿԺԴՀ-ն միջուկային երեք փորձարկում է իրականացրել։