2014-ին ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է ստեղծել սմարթ ժամացույցների միանգամից երկու տարբերակ՝ նախատեսված կանանց և տղամարդկանց համար:
Ընկերությունը պատրաստվում է ստեղծել երկու տեսակի iWatch՝ OLED դիսփեյի 1,7 և 1,3 դյում տրամագծով: iWatch-երը նախատեսված կլինեն համապատասխանաբար տղամարդկանց և կանանց համար, հայտնում է DisplaySearch-ի վերլուծաբան Դևիդ Սյեն: