ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու և բանկային գործառնությունները մշտապես հասանելի դարձնելու նպատակով երկարացրել է Բանկի «ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ աշխատանքային ժամերը: Այսուհետ բոլոր հաճախորդները կարող են այցելել Բանկի «ԿԵՆՏՐՈՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ՝ Արամի փ. 3,5 հասցեում և սպասարկվել երկուշաբթիից-շաբաթ օրերին՝ 900-ից մինչև 2100, իսկ կիրակի օրերին՝ 1200-ից մինչև 2000: Նման աշխատանքային ռեժիմ սահմանելով՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է տալիս նույնիսկ ոչ աշխատանքային օրերին լիարժեք օգտվելու Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթից: