տուն Քաղաքական Միջազգային Կենսաչափական խելախոսները դառնալու են 2014թ հիմնական ուղղությունը

Կենսաչափական խելախոսները դառնալու են 2014թ հիմնական ուղղությունը

140
0

biom

Կենսաչափական խելախոսները բջջային սարքերի արտադրության ոլորտում դառնալու են 2014թ հիմնական ուղղությունը։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այդ մասին հաղորդվում է Ericsson ընկերության նոր հետազոտության մեջ։ Հարցումներ են կատարվել 40 երկրների ավելի քան 100 հազար մարդկանց շրջանում։
Փորձագետների կարծիքով,առաջատար արտադրողները հետեւում են Apple-ի օրինակին, որի iPhone 5s-ը պարունակում է մատնահետքերի սկաներ։ «Հարցվողների 74%-ը կարծում է, որ կենսաչափական խելախոսները կդառնան 2014 թվականի հիմնական ուղղությունը»,- նշում են Ericsson-ում ։

Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, թե մատնահետքերի սկաներով խելախոսներ կարող են թողարկել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samsung-ը, Motorola-ն եւ Pantech-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here