Հաջորդ տարվա հունվարի 1-ից ՀՀ այն քաղաքացիները, որոնց անձնագրերի ժամկետները լրացել են, պետք է դիմեն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր ձեռք բերելու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Նա հիշեցրեց, որ նույնականացման քարտի պետական տուրքն արժե 3000 դրամ, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետական տուրքը՝ 25 հազար դրամ։ Նույնականացման քարտ և կենսաչափական տվյալներով անձնագրեր կարող են ձեռք չբերել այն այնձինք, որոնց անձնագրերի ժամկետը դեռ չի լրացել:
Մուրադխանյանը նաև ասաց, որ կենսաչափական տվյալներով անձնագրերով Հայաստանի քաղաքացիները կկարողանան օտարերկրյա դեսպանություններում ավելի հեշտ ստանալ մուտքի արտոնագրեր:
Մանրամասները` lragir.am — ում: