Երեխաների վաճառքի համար մեղադրվող բժիշկ Ռազմիկ Աբրահամյանն այսօր դատական նիստից առաջ լրագրողներին ասաց՝ համաձայն չէ ծնողների՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքներին: «Ծնողները շատ բան են պատմում: Սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են: Ծննդատները ոչ մի առնչություն չունեն: Լավ կլինի՝ ծանոթանաք կարգ ու կանոնին»,- ասաց բժիշկը:
Լրագրողները հիշեցրին ԱԱԾ-ի հաղորդագրությունը, որին ի պատասխան՝ մեղադրյալն ասաց. «Շատ բան է գրել»:
Այլ հարցերի Ռազմիկ Աբրահամյանը չպատասխանեց ու մտավ դատարան:
Տեղեկացնենք, որ իրենց երեխաներին կորցրած ծնողները դատարանի առաջ են, պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին: