Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքի ելույթից հատվածներ՝ Սթենֆորդի համալսարանից:
«Սիլիկոնյան հովիտը պատասխանատու է ժամանակակից պատմության ամենահեղափոխական հայտնագործության համար: Առաջին տատանումից մինչև Iphone-ները, որ գիտեմ՝ օգտագործում եք, սոցիալական մեդիան, տեսանյութերը, պատմությունները, որ կապում են երկրագնդի բնակչության կեսին, նրանց բոլորի ակունքները Stanford համալսարանի բակից են:
… Ամեն մի տվյալի խախտում, անձնական տարածքի ոտնահարում, ամեն մի կույր աչք վերածվում է ատելության խոսքի, կեղծ լուրերը թունավորում են մեր ազգային երկխոսությունը:
… Բայց ուզենք, թե չուզենք, այն, ինչ կառուցում եք, այն, ինչ ստեղծում եք, համարժեք է նրան, թե ով եք դուք: Մի փոքր խենթություն է, որ յուրաքանչյուրը պետք է սա ասի: Բայց երբ ստեղծում եք քաոսային գործարան, դուք չեք կարող խուսափել քաոսի պատասխանատվությունից: Քիչ տարածքներ կան, որտեղ սա ավելի կարևոր է, քան անձնական տարածքը:
Եթե մենք ընդունում ենք, որ սա նորմալ է և անխուսափելի, որ մեր կյանքում ամեն ինչ կարող է վաճառվել, ապա մենք ավելին ենք կորցրել, քան տեղեկատվությունը։ Մենք կորցրել ենք այն ազատությունը, որ մենք մարդ ենք:
Առանց թվային տեխնոլոգիաների անվտանգության, եթե անգամ ոչինչ չեք անում, ապա հայտնվում եք ինչ-որ բանի թիրախում:
Մեր խնդիրները տեխնոլոգիայում, քաղաքականությունում կամ որևէ այլ տեղ մարդկային խնդիրներ են: 14 տարի առաջ Սթիվը կանգնած էր այս ամբիոնի մոտ և ասում էր՝ ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշի կյանքով ապրելու համար: Երբ ձեր ժամանակը գա, դուք երբեք պատրաստ չեք լինի: Եղեք տարբեր»:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։