տուն Հասարակություն Կգործեն շրջիկ խմբեր ինքնամեկուսացումները վերահսկելու համար

Կգործեն շրջիկ խմբեր ինքնամեկուսացումները վերահսկելու համար

206
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն ի դեպ, այսօր ինքնամեկուսացվել է՝ իր ղեկակավարած գերատեսչությունում կորոնավիրուսի դեպք հաստատվելուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այն մասին, թե ինչու է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմի պահպանումը:

Անդրադարձել է իրենց ընդդիմախոսների թմբկահարած կարծիքին, թե արտակարգ դրությունը չի կարող երկարաձգվել ինչ-որ անհայտ օրենսդրական տեխնիկայի պատճառով:

՚Իհարկե իրենց շատ չի հետաքրքում արտակարգ դրությունը չերկարաձգելու հետեւանքով երկրի ու ազգաբնակչության կրած հետեւանքը՚- ասաց նա: ավելացնելով, որ այս ռեժիմի երկարաձգումը ինքնանպատակ չէ: Դա, ըստ նախարարի, հակահամաճարակային գործողությունների, բնակչության առողջության պահպանմանը միտված հիմք է եւ արտակարգ դրությոնը հրամայական է:

Արսեն Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսյային հիվանդության հաստատված դեպքերի աճին զուգընթաց, անցնելու են տնային պայմաններում բուժման: Խոսքը առանց սիմպտոմների հիվանդների մասին է:

Նրա փոխանցմամբ, նաեւ որոշվել է, որ կորոնավիրուսով հիվանդների կոնտակտավորներն այլեւս չեն մեկուսացվելու հյուրանոցներում: Ասիմպտոմ պացիենտներն առայժմ տեղավորվում են ազատված այդ սենյակներում, բայց չի բացառվում, որ առաջիկայում նրանց եւս առաջարկվի բուժման ընթացքը շարունակել տներում:

Ինքնամեկուսացման վայրը չլքելու համար կներդրվի նոր մեխանիզմ:

Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ, ստեղծվելու է 119 շրջիկ խմբեր՝ կազմված բժիշկներից, ոստիկաններից ու արտակարգ իրավիճակների նախաարրության ներկայացուցիչներից, որ ինքնամեկուսացվածները չլքեն ինքնամեկուսացման վայրերը:

Մանրամասները՝ տեսանյութում: