տուն Հասարակություն Կրթություն ԿԳՄՍ նախարարությունում սահմանված է աշխատանքային հերթապահություն

ԿԳՄՍ նախարարությունում սահմանված է աշխատանքային հերթապահություն

298
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հերթապահություններ է սահմանել, աշխատակիցների որոշ մասն էլ հեռավար է աշխատում։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարը:

«Մենք հերթապահություններ ենք սահմանել, և ավելի փոքր թվով աշխատակիցներ են գալիս նախարարություն»,- նշեց Ա. Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության՝ 60 և ավելի տարեկան, քրոնիկ հիվանդություն, երեխա ունեցող աշխատակիցները կաշխատեն տնից։