Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ ու լրացումներ է կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցում: Այս մասին ասվում է ԿԲ այսօր տարածած հաղորդագրությունում: