Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 11-ին կայացած արտագնա խորհրդի նստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն է կատարվել «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ: Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ:
Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Արա Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 635 և անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 192 լիցենզիաները: «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ (լիցենզիա թիվ 755/5) փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: