Այսօր` մարտի 20-ին, ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի ասուլիսը:
?Թեմա` գնաճ և մակրոտնտեսական կայունություն:
✅Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: