տուն Քաղաքական Վերլուծական Կբացահայտե՞ն Մարտի 1-ը

Կբացահայտե՞ն Մարտի 1-ը

330
0

Marti_1_zoher-01

Հայ Ազգային Կոնգրեսի  ԱԺ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել  2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ: Այս նախագծին արդեն իսկ իրենց հավանությունն են տվել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Ժառանգությունը: Ինչպես Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր օրերս հայտարարել, ՀԱԿ-ը  նախաձեռնելու է ստորագրահավաք՝  առաջիկա քառօրյայում այդ հարցն արտահերթ քննարկմամբ նստաշրջանի օրակարգ ներառելու համար:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ մի նմանատիպ փաստահավաք խումբ ստեղծվել էր, որը սակայն իր գործունեությունը եզրափակեց՝ այդպես էլ ոչինչ չհայտնաբերելով, չնայած համացանցում տեղադրված տեսանյութերին, որտեղ փաստահավաք խմբի ներկայացուցիչները խիստ հարցաքննության են ենթարկում Մարտի մեկին գործունեություն ծավալած իշխանության ներկայացուցիչներին, և ակնհայտ են տարաբնույթ հակասությունները նախնական փաստերի, հարցաքննվողների խոսքերի և իրականության միջև, ինչպես օրինակ՝ իրեղեն ապացույցների անհետացում, կամ Բանակի օգտագործումը քաղաքացիական կյանքում։ Այնուամենայնիվ, խումբն այդպես էլ կոնկրետ որոշում, կոնկրետ եզրահանգում չներկայացրեց հասարակությանը:

Կասկածելի է, թե ի՞նչ ճակատագիր կունենա այս հանձնաժողովի կյանքը, թույլ կտա արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողով ստեղծել, ի՞նչ հարցեր կստանան իրենց պատասխանները: Սակայն, եթե որևէ հրաշքով իրական փաստեր բացահայտվեն, ապա կարծում եմ, առնվազն իմանալ-չհայտնելու մեղադրանքով նախկին փաստահավաք խմբի  որոշ անդամներ քրեական պատասխանատվության կարող են կրել: