Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից ավելի է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ: Այդ ճանապարհահատվածներն են՝ 1.Իսակովի պողոտա 2.Թբիլիսյան խճուղի 3.Մոնթե Մելքոնյան փողոց 4. Աճառյան փողոց 5. Դավիթ-Բեկի փողոց 6. Մյասնիկյան պողոտա 7. Սարալանջի պողոտա 8. Աշտարակի խճուղի:
Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020 թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60 կմ/ժ: