տուն Սպորտ Կարոտել եմ Կրասնոդարի խորովածը․ Մովսիսյանի հարցազրույցը՝ Sovsport-ին

Կարոտել եմ Կրասնոդարի խորովածը․ Մովսիսյանի հարցազրույցը՝ Sovsport-ին

97
0

Yura-Movsisyan-5

 

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի հետ ընկերական խաղի նախօրեին հարցազրույց է տվել Sovsport.ru-ին՝ անդրադառնալով նախախաղային զարգացումներին։ Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

-Եթե ազատ ժամանակ ունենաք, ու՞ր կգնաք։

-Աննման ժամանակ եմ անցկացրել Կրասնոդարում («Կրասնոդար» թիմում հանդես գալու ժամանակ — խմբ․)։ Ճիշտ է, չեմ կարծում, թե շատ ազատ ժամանակ ունենանք։ Հանգստի ժամանակ կցանկանայի հանդիպել ընկերներիս հետ։ Եթե ստացվի, ապա անպայման կգնամ «Թիվ մեկ խորովածանոց»՝ հայկական ռեստորան։ Այնտեղ կարող ես ցանկացած ուտեստ գտնել։ Երբ խաղում էի «Կրասնոդարում», հայկական խոհանոցը չէի կարոտում։

-Իսկ ի՞նչ վայրեր խորհուրդ կտաք ձեր ընկերներին այցելել։

-Սպասե՛ք, մեր թիմն այստեղ խաղի է գալիս, ոչ թե զբոսաշրջության։ Չեմ կարծում, թե ժամանակ լինի Կրասնոդարի դիտարժան վայրերն այցելելու համար։

-Ընկերները վստահաբար խաղի տոմսեր են խնդրել․․․

-Այո, ծանոթներս արդեն ասել են դրա մասին։ Գամ Կրասնոդար՝ կբաժանեմ տոմսերը։

-Հայտնի է, որ Կրասնոդարում հայկական մեծ համայնք կա։ Ի՞նչ եք կարծում, հայկակա՞ն, թե՞ ռուսական դրոշներ շատ կլինեն։

Խաղը սկսվի՝ կտեսնենք։ Հուսով եմ հայկական դրոշներ քիչ ավելի շատ կլինի։

-Մարտի 5-ի խաղը վերջինը կլինի Վարդան Մինասյանի համար Հայաստանի հավաքականում․․․

-Հուսով եմ, մեզ կհաջողվի նրան հաղթանակով ճանապարհել։ Մինասյանն արժանի է ամենալավին։ Մենք նրա ղեկավարությամբ երկար ժամանակ է խաղում ենք, և միշտ հարգել ենք նրան։ Ռուսաստանին հաղթելը լավագույն հնարավորությունը կլինի՝ շնորհակալություն հայտնելու նրան աշխատանքի համար։ Մինասյանը լավ մարզիչ է և ընկեր բոլոր խաղացողների համար։

-Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բերնար Շալանդը։ Ի՞նչ գիտեք նրա մասին։

-Շալանդը փորձառու մարզիչ է։ Կցանկանայի, որ նրա ղեկավարությամբ մեր թիմը հաջողության հասնի։

-Ռուսաստանին դեռ գոլ չեք խփել։ Տասներորդ գոլը Կրասնոդարու՞մ եք խփելու։

-Գոլ խփելն իմ պարտականութոյւնն է, այդ պատճառով կփորձեմ դա անել այս չորեքշաբթի։ Սակայն թե ինչպես ամեն ինչ կդասավորվի․․․ Գոլեր խփել կարող եմ, սակայն ապագան կանխատեսել՝ ոչ (ծիծաղում է)։

-Մեկ անգամ հայտարարել եք, որ երազում եք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության։ Ի՞նչ մտածեցիք, երբ տեսաք Եվրո 2016-ի վիճակահանության արդյունքները։ Հայաստանի մրցակիցներն են Դանիան, Պորտուգալիան, Սերբիան, Ալբանիան։ Կիրականանա՞ ձեր երազանքը։

-Իմ երազանքը երբեք չի փոխվի։ Տարբերություն չկա, թե որոնք են մեր մրցակիցները։

-Պորտուգալիայից կամ Դանիայից չե՞ք վախենում։

-Իսկ Պորտուգալիան Իտալիայից լա՞վն է։ Ես ոչ ոքից չեմ վախենում։

-Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի՞ խաղալու Եվրո 2016-ում։

-Իհարկե, եթե ցանկանում ենք ստանալ մայրցամաքի առաջնության ուղեգիր, պետք է դուրս գանք այս խմբից։

-Ձմռանը վերականգնվում էիք ծնկի վնասվածքից, ինչպե՞ս եք Ձեզ զգում։

-Ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր։

-Իսկ Օլիմպիադայի ժամանակ երկրպագու՞մ էիք ամերիկացիներին։ Չէ՞ որ դուք Նահանգներում անցկացրել եք ձեր մանկությունն ու պատանեկությունը․․․

-Ոչ ոքին էլ չէի երկրպագում, պարզապես լավ հոկեյ էի դիտում։

 

Թարգմանությունը՝ Araratnews-ի։