տուն Լուրեր Կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Նիգերիայի մի մասն ենք....

Կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Նիգերիայի մի մասն ենք. Արամ Կարապետյան

202
0

aram-karapetyan-post-skriptum ikkkkkkk

Ինչպես գիտենք, երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կայացրած որոշման համաձայն «Ժառանգություն» կուսակցությունն այլևս չի լինելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Հենց այդ որոշման համաձայն էլ «Ժառանգությանը» ԵԽԽՎ-ում կփոխարինի ՕԵԿ-ը: Ինչ գնահատական կտան ԱԺ նախագահի այս քայլին քաղաքական գործիչները, Araratnews.am-ի թղթակիցը փորձել է պարզել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից, ով նշել է, որ իշխանությունների քայլերին լուրջ վերաբերվել պետք չէ, իսկ այն հարցին՝ ի՞նչ եք կարծում, Հովիկ Աբրահամյանի այդ որոշումը ուղղակիորեն կապվա՞ծ է Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի`Սերժ Սարգսյանին ուղղված հարցի հետ, Արամ Կարապետյանը պատասխանել է. «Իհարկե, այս քայլը այդ հարցի հետևանքն էր, դա միանշանակ, բայց նշեմ, որ իշխանության արած որևէ քայլի մեջ ես լրջություն չեմ տեսնում: Ասենք հանեցին ԵԽԽՎ-ի կազմից, հետո ինչ, դրանով կազինոյի հարցը փակվե՞ց, իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների քայլերը չարժի լուրջ վերլուծության ենթարկել»: Արամ Կարապետյանն իր խոսքում նշել է նաև, որ ինչքան էլ իշխանությունները փորձեն հակառակն ապացուցել, միևնույնն է Զարուհի Փոստանջյանն այն անձն էր, որ ԵԽԽՎ-ում բարձրացնում էր այնպիսի հարցեր, ինչը չէին անի մյուս պատգամավորներից և ոչ մեկը: Իսկ անդրադառնալով այն փաստին, որ Ժառանգությանը ԵԽԽՎ-ում այսուհետ փոխարինելու է ՕԵԿ-ը, քաղաքական գործիչն նկատել է.«Ինչ-որ մեկով պետք է փոխարինեին, թե չէ, այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Հայաստանը միացել է Նիգերիային կամ նման մի բան»,- եզրափակել է Արամ Կարապետյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here