Փորձագետ Արսեն Խարատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Չնայած տեսականորեն բոլորս էլ գիտակցում ենք, որ արդեն վաղուց գաղտնի/անձնական տիրույթ գոյություն չունի ֆեյսբուքի որեւէ հարթակում, իսկ մեր` հայկական տարածքում ոչ միայն ֆեյսբուք ընկերությունն է ֆիլտրում եղած-չեղածը, այլ նաեւ մի շարք այլ` ներքին եւ արտաքին անվտանգության մարմիններ, այնուամենայնիվ մեծ պատկերին հետեւել պետք է:
Այսպես, եթե դեռ չեք հասցրել դիտել The Great Hack-ը («Великий взлом»), կարծում եմ արժի` ֆեյսբուքի շուրջ անվստահության աղբյուրները հասկանալու համար: Ֆիլմը մասնավորապես ներկայացնում է, թե ինչպես է բրիտանական Cambridge Analitica ընկերության միջոցով հնարավոր դարձել 50 միլիոնից ավելի ամերիկացիների անձնական տվյալներ ձեռք բերելն ու ֆեյսբուքի թիրախավորված գովազդի միջոցով ազդել ընտրողների տրամադրությունների վրա:
Սա` ինչպես ասում են, այսբերգի միայն երեւացող մասն է: Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Ցուկերբերգն ու իր ստեղծած ընկերությունը հսկայական կորուստներից զատ, վերջին օրերին բացատրություններ է տալիս ամերիկյան Կոնգրեսում: Ֆեյսբուքի` հատկապես մեսինջերի վերահսկողության որոշ դետալներ բացահայտվում են այս հոդվածում, սակայն դրանց մեծ մասը վստահաբար կշարունակեն փակ լինել:
Վերջը ասածս էն ա, որ осторожни կենաք ժողովուրդ ջան…»: