տուն Լուրեր Կարմիր Խաչը տեսակցել է Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին

Կարմիր Խաչը տեսակցել է Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին

79
0

1364560431

Երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեիˋ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերի 23-ամյա Արսեն Խոջոյանին: Այս մասին Araratnews.am-ին հայտնում է Կարմիր Խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակիˋ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել են Արսեն Խոջոյանին, ինչպես նաեւ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին եւ մեկ տարուց ավելի գերի ընկած հայ ընտանիքին:

«Մեր ներկայացուցիչները գերի ընկած բոլոր քաղաքացիական անձանց փոխանցել են ընտանեկան բովանդակության նամակներ եւ ուղերձներ»,-ասում է Ամատունին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանն անցած վերջին հայ գերինˋ Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ  է: Նա վերջերս գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ով եւս նույն գյուղի բնակիչ է: Արսեն Խոջոյանը անցել է սահմանը եւ գերի ընկել մարտի 7-ին: