տուն Քաղաքական Կարծում եմ՝ երազելը շատ լավ է․ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է․ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

181
0

Կարծում եմ՝ երազելը շատ լավ է։ Նման կերպ արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարությանը, որ երազում են պատերազմի մասին, որ տեսնեն՝ Փաշինյանն ի՛նչ է պատասխանում պատերազմի դաշտում։

«Ես այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման և մտադրությունների մասով»,- շեշտեց Տոնոյանը։

Իսկ ինչո՞ւ են նման ագրեսիվ հայտարարություններ անում Ադրբեջանից․ «Երևի ոգևորվել են»,- ասաց պաշտպանության նախարարը։

Նշենք, որ Զաքիր Հասանովն ասել էր․ «Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում և մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ մենք կտեսնենք՝ նա պատասխանո՞ւմ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here