տուն Լուրեր Բլոգ Կարծում եմ, գծատերերը 150 դրամից ոչինչ չեն շահի, քանի որ…

Կարծում եմ, գծատերերը 150 դրամից ոչինչ չեն շահի, քանի որ…

280
0

3+ 1185604_497152413706424_1353072660_n

Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

1. Երթուղայիններում նոր հաստիքներ են բացելու: Ամեն երթուղայինում պետք է պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառ լինի, որ 100 դրամ վճարող քաղաքացիների սանձերը քաշի: Էդ քաշքշուկը ինչ-որ ժամանակահատված է պահանջելու, հետևաբար օրական 10-ը ուղերթ անելու փոխարեն տվյալ երթուղայինը կանի, ասենք, 8-ը:

2. Նման պայմաններում «աշխատելու» դիմաց պնդակազմ և թիկնեղ տոմսավաճառը բարձր վճար է պահանջելու: Եթե գծում կա 10-ը մեքենա, ապա 10-ը տոմսավաճառին մի կլորիկ գումար պետք է հատկացվի:

3. Որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի օր անց վարորդները նույնպես կհայտարարեն, որ նման պայմաններում չեն կարող աշխատել: Կադրային բանկի սղության և բարոյական վնասը փոխհատուցելու նկատառումներից ելնելով` ստիպված բարձրացնելու են նաև վարորդների աշխատավարձը:

4. Մեղքերի թողության և Բարձրյալից ներողամտություն հայցելու նպատակով օրական պետք է եկեղեցի գնան և մոմ գնեն: Այլ ելք չկա, պետք է չեզոքացնեն ստացվող հազարավոր անեծքներն ու սպառնալիքները:

5. …..

6. …..

Այսինքն, գծատերերը հայտնվում են պատային իրավիճակում. վարորդներից ամեն գնով օրավարձը ստանալու փորձերն ավարտվելու են կադրերի արտահոսքով, վարձկանների բանակը սահմանափակ է, իսկ երկրային դատաստանը` դաժան: Հարց. ինչո՞ւ չեք ուզում ուղևորներն իրենց յուղով տապակվեն, դուք էլ` ձեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here