«Կարծես թե չափից ավելի ենք կանխել խուճապը, հիմա էլ չենք կարողանում մեր հանրությանը ինչ-որ մի հավասարակշռված վիճակի բերել»,- այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս:
Հայաստանում հանդարտություն է, հանգստություն է, որը վտանգավոր է վարակի տեմպի ավելացման համար: Վարչապետը հորդորեց այդքան հանգիստ չլինել, չնայած՝ հիվանդների 80 տոկոսը ջերմություն չունի:
Կառավարության ղեկավարը խոսեց նաև քաղաքացիների զանգերը գաղտնալսելու օրինագծի մասին: Նա հիշեցրեց՝ գործիքակազմը կա եւ նորություն չէ՝ աշխարհի բոլոր երկրներում կա: «Քաղաքացիներին վերահսկելու հնարավորություն է ունենում այն կառավարությունը, որը լեգիտիմ չէ»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը: