տուն Քաղաքական Կարծես ամնեզիա լինի, ոմանք չեն հիշում՝ ինչպես են ճակատագրական պահերին արժեզրկել պետությունը

Կարծես ամնեզիա լինի, ոմանք չեն հիշում՝ ինչպես են ճակատագրական պահերին արժեզրկել պետությունը

994
0

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ 6 տարի առաջ այս օրերը բոլորիս համար շոկային էին։ Մի քանի տարի Եվրոպայի հետ ասոցացման ծրագիրը պատրաստելուց հետո սեպտեմբերի 3-ին՝ մեկ գիշերվա մեջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային Միությունն է ճիշտը։
Սերժ Սարգսյանը չէր խորհրդակցել ո՛չ հասարակության հետ, ո՛չ պետական ինստիտուտների, ո՛չ քաղաքական համակարգի՝ կուսակցությունների հետ։ Սեփական թիմակիցները, որոնց մեծ մասը էսօր ակտիվ ստատուսներ են գրում
կառավարման համակարգի մասին՝ նույնպես անտեսվել էին։ Նույնիսկ միապետությունների ժամանակ նման ծանրակշիռ որոշումները մեկ գիշերում և ինստիտուցիոնալ արհամարհանքի պայմաններում չեն ընդունվել։
Ես Սերժ Սարգսյանին չեմ մեղադրում։ Նա այնպիսին էր, ինչպիսին կա՝ մարդը պարզ բացատրեց՝ հո մի գիշերում չէի հարցնի բոլորին։ Էն ժամանակ պառլամենտական մեծամասնությունը, ՀՀԿ ակտիվը, կառավարությունը, ծպտուն չհանեցին՝ շատ լավ գիտակցելով որոշման վտանգների և վնասների մասին։ Դե իսկ սեփական անտեսվածությունը և պետական ինստիտուտների արժեզրկումը նրանք ընդունեցին բնական բան։
Գրում եմ, որովհետև ֆբ-ում կարծես ամնեզիա սկսված լինի, ոմանք չեն հիշում ինչպես են ճակատագրական պահերին արժեզրկել պետությունը,ինստիտուտներին,քաղաքական համակարգը ու երկրի անվտանգությունը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here