տուն Քաղաքական Միջազգային «Կարիբյան ծովի ծովահենների» 5-րդ մասը կթողարկվի 2017թ.-ի ամռանը

«Կարիբյան ծովի ծովահենների» 5-րդ մասը կթողարկվի 2017թ.-ի ամռանը

594
0

rsz_2011-pirates-of-the-caribbean-4_1920x1200

«Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմաշարի 5-րդ ֆիլմը կինոէկրաններ կբարձրանա 2017թ.-ի հուլիսի 7-ի: Ավելի վաղ «Դիսնեյ» ընկերությունը հայտարարել էր, որ «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» աշխատանքային անվանմամբ ֆիլմը թողարկվելու է 2016թ.-ին: Այս մասին հաղորդում է ComingSoon-ը:

5-րդ հատվածի թողարկումից մեկ շաբաթ առաջ կկայնա «Անճոռնի ես 3» անիմացիոն ֆիլմը, իսկ հուլիսի 17-ին 20th Century Fox-ը նախատեսում է ցուցադրել «Ֆանտաստիկ քառյակ 2»-ը:

Ծովահենների մասին պատմող շարքը մեկնարկել է 2003թ.-ին: Այս ընթացքում թողարկվել է Ջոնի Դեպի մարմնավորած Ջեք Ճնճղուկի մասին պատմող 4 ֆիլմ, որոնք ընդհանուր առմամբ բերել են 3,7 միլիարդ դոլար եկամուտ: