![]()
«Արմենիա» հեռուստաընկերությունը ակցիա է սկսել, որով աջակցելու է սիրիահայ գործարարներին, որոնք վերադարձել են հայրենիք և պատրաստվում են գործունեություն ծավալել Հայաստանում և Արցախում: Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Արմենիա» հ/ը։
Իսկ հիմա ուզում եմ խոսել հանրայինի մասին: Մի քանի օր առաջ հանրայինը հայտարարեց իր նոր եթերաշրջանի մասին: Ես ուշադիր հետևում եմ հաղորդումներին. տեսել եմ և լավը, և վատը: Բայց այն, ինչ կատարվում է վերջին երկու օրը կայքերում, այլ բան, քան պլանավորված ակցիա, կոչել չեմ կարող: 6-7 ամիս շարունակ պնդում էին, որ հանրայինը դառնալու է ԿՎՆ, ռուսականացված ալիք և այլն: Հիմա, երբ տեսան, որ նման բան չկա, ավելին՝ կան բազմաթիվ կրթական, պատմամշակութային և ինտելեկտուալ հաղորդումներ, եթերի լեզուն երբևէ այսքան մաքուր չի եղել, սկսել են տարբեր «աբիժնիկների» միջոցով կպնել մանր-մունր հարցերին:
Գոնե ինձ ծանոթ է նման տեխնոլոգիան: «Աբիժնիկներն» են մեղք՝ հերթական անգամ օգտագործվելու են ու շպրտվեն: Իսկ ոռնոցը մի երկու օրից կանցնի, որովհետև տակը բան չկա:»: |