Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդն է Սևիլիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Սևիլիայի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին տեղում 8,5 միավորով Կիրիլ Շևչենկոն է Ուկրաինիայից:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը 6 միավորով 23-րդն է: