Կոլումբիայում տնային կատուն մեկ տարեկան երեխային փրկել է մահից: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Դեպքը տեղի է ունեցել Բոգոտա քաղաքում, երբ 27-ամյա Դիանա Լորենա Ալվարեսը դուրս է եկել տանից՝ մեկ տարեկան որդուն՝ Սամուելին թողնելով անկողնում:
Երբ մայրը վերադարձել է, տեսել է, որ երեխան դուրս է եկել անկողնուց և սողում է հատակին: Կինը որոշում է պարզել, թե ինչպես է երեխան կարողացել դա անել, և դիտում է տեսախցիկների տեսագրությունը:
Պարզվում է, որ Գաթուբելա անունով տնային կատուն փրկել է երեխայի կյանքը: Երբ երեխան մոտեցել է դեպի առաջին հարկ տանող աստիճաններին, կատուն ցատկել է փոքրիկի վրա և փակել է նրա ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ փոքրիկը չի փոխել իր ուղղությունը: