Բրիտանիայի, Բրազիլիայի և Ավստրալիայի մի խումբ գիտնականներ հետազոտության արդյունքում հանգել են եզրակացության, որ կատուները հաճախ շոյելու ժամանակ սթրես են ապրում: Կենդանիների վարքի փորձագետները նշում են, որ այդ ժամանակ կատուների մոտ արտադրվում է սթրեսի հորմոն: Այսինքն կատուները ոչ թե հաճույք են ստանում շոյելուց, ինչպես շատերը կարծում էին նախկինում, այլ ընդհակառակը` պարզապես դիմանում են իրենց համար տհաճ զգացողությանը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: «Մեր տվյալները ցույց են տալիս, որ ամենամեծ սթրեսը կատուներն ապրում են այն ժամանակ, երբ տերերն անընդհատ շոյում են նրանց` առանց դիմադրելու կամ փախչելու նրանց մոտից»,- այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Դենիել Միլսը: