Շատերն են ցանկանում, որ կենդանի պահելիս նրանք ենթարկվեն տիրոջը` առաջին հերթին ճանաչելով իրենց ձայնը: Ընդ որում, շատ հաճախ կենդանիների տերերը հայտնվում են մի իրավիճակում, երբ իրենց սիրելին չի արձագանքում հրահանգներին: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կատուները միշտ են ճանաչում սեփական տերերի ձայնը, սակայն երբեմն չեն արձագանքում դրանց:
Ճապոնիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կատուները հաճախ իրենք իրենց են վարժեցնում: Ի տարբերություն շների, կատուները միշտ էլ համարվել են անկախ կենդանիներ: Դա պայմանավորված է նրանով, որ կատուներն էվոլյուցիայի երկար տարիների ընթացքում առնչություն չեն ունեցել մարդու հետ և պարզապես ուշադրություն չեն դարձրել նրանց վրա:
Ավելի ստույգ արդյունքների համար գիտնականներն ուսումնասիրել են 20 կատվի վարք: Նրանք կարծում են, որ կատուների անտարբերության պատճառը նրանց ընտելացման սկզբնական փուլում է: «Սկզբնական փուլում կատուներն իրենք են սկսել ընտելանալ մարդուն, և դրա պատճառով կարիք չունեն ենթարկվել նրանց պայմաններին»,- ասել է գիտնականներից մեկը: