Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կատուները տարբերում են տիրոջ ձայնն այլ մարդկանց ձայներից: Այս մասին տեղեկացնում է Delate գործակալությունը:
Այս վարկածն ապացուցելու համար փորձ է անցկացվել, որին մասնակցել են 1-11 տարեկան 20 կատու:
Կատուների տերերը և օտար մարդիկ հերթով կանչել էին կատուներին, իսկ գիտնականները գրանցել կենդանիների պահվածքը:
Արդյունքում պարզ է դարձել, որ կատուներից 20-ից 15-ը ակտիվորեն արձագանքում են տիրոջ կանչերին: