տուն Լուրեր Կատարցի շեյխը հարձակման է ենթարկվել Պակիստանում

Կատարցի շեյխը հարձակման է ենթարկվել Պակիստանում

171
0

620842-image-1382434690-685-640x480

Ահաբեկիչները Պակիստանի արևմուտքում գտնվող Բելուջիստան մարզում հարձակում են գործել կատարցի շեյխի ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում են պակիստանական լրատվամիջոցները:

Հարձակման է ենթարկվել Կատարում իշխող ընտանիքի անդամ Ալի Բին Աբդուլլահը: Նա նաև երկրի նավթի նախարարն է: Արաբ շեյխը մեկնել էր Տուրբաթ քաղաք որսորդության:  Անհայտ անձինք կրակահերթ են բացել նրա ավտոշարասյան ուղղությամբ: Հաղորդվում է, որ շեյխի անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է, սակայն ինքը՝ շեյխը, չի տուժել հարձակումից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here