տուն Քաղաքական Միջազգային Կատաղի նոր բախումներ` Կիևում, 10-ը նոր զոհ, տասնյակ վիրավորներ` ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Կատաղի նոր բախումներ` Կիևում, 10-ը նոր զոհ, տասնյակ վիրավորներ` ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

112
0

1357393

Այսօր առավոտյան կրկին բախումներ են սկսվել Մայդանում:

Մայդանի պաշտպաններն անսպասելի հարձակման են անցել` հետ նվաճելով հատուկջոկատայինների կողմից երկու օր առաջ զբաղեցված դիրքերը:

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են 10-ը զոհի մասին, կան տասնյակ վիրավորներ, որոնց շտապ օգնության մեքենաները դուրս են բերում Մայդանից: Ցուցարարները նոր բարիկադներ են կառուցում Գրուշևսկու փողոցում, նրանք հետ են վերցրել «Ուկրաինայի տունը»: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Տասնյակ ոստիկաններ անվտանգության երաշխիքների դիմաց հանձնվել են Մայդանի պաշտպաններին: Բարձրախոսով կոչ են անում ապահովել բոլոր հանձնվածների անվտանգությունը:

Զոհերի թիվը հաստատել են նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչները: ՆԳՆ հաղորդել է 24 վիրավորի մասին: