Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
«Քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը»,- տեղեկացնում են դեսպանությունից: