Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշում է կայացրել մնալ ակումբում: Վերջին շրջանում հաճախ էր հնչում, որ Կասիլյասը կարող է լքել «արքայական» ակումբը, քանի որ կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում:
«Հիմա ես որոշել եմ մնալ «Ռեալում»: Ցանկանում եմ մադրիդյան ակումբին բերել Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը, նվաճել գավաթներ, հաղթել առաջնություններ: Իմ անվան շուրջ շատ շահարկումներ կան, ամեն օր նոր ասեկոսեներ են հայտնվում, և դա նորմալ է: Ես «Ռեալի» խաղացող եմ, ես միշտ այստեղ եմ եղել և ցանկանում եմ մնալ թիմում», — ասել է Կասիլյասը` հավելելով, որ 5-6 տարի նա կանցկացնի մադրիդյան ակումբում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: