տուն Սպորտ Կասիլիասը` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

Կասիլիասը` Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

168
0

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կառաջադրվի իսպանական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Այս մասին գրում է Cadena Ser-ը: Այդ ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա մարտին: Կասիլիասը հանդիպել է նախկին թիմակիցների հետ և ստացել նրանց դրական արձագանքը:

Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: