տուն Լուրեր Կառուցվածքային փոփոխություններ դատախազությունում

Կառուցվածքային փոփոխություններ դատախազությունում

176
0

Pastinfoi nkarac shenq_1ՀՀ գլխավոր դատախազության համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ: «Փաստինֆո» գործակալությանը մասնավորապես հայտի դարձավ, որ լուծարվել են քաղաքացիների ընդունելության,  դիմումների քննարկման եւ անձնակազմի բաժինները եւ տեղափոխվել դատախազության աշխատակազմ:   Այսուհետ, քաղաքացիների գանգատներով եւ կադրերի նշանակմամբ կզբաղվի աշխատակազմը: Հիշեցնենք, որ օրերս փոխվել էր նաեւ դատախազության աշխատակազմի ղեկավարը. Այդ պաշտոնում նշանակվել է Համլետ Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է արդարադատության նախարարությունում: Իսկ աշխատակազմի նախկին ղեկավարը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ:   Մեր ունեցած տեղեկություններով` պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը եւս լուծարվել է, որի փոխարեն ձեւավորվել է բաժին, որը կշարունակի իրականացնել Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված այս գործառույթը: Իսկ մի քանի այլ մասնագիտական վարչությունների փոխարեն ձեւավորվել են նոր վարչություններ` վերականգնելով ավելի քան 10 տարի առաջ գոյություն ունեցող տարանջատումը:   Մասնավորապես` ձեւավորվել են հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարանում մեղադրանքը պաշտպանող վարչություններ, եւս մեկ այլ նորաստեղծ վարչություն հսկողություն կիրականացնի`  հատկապես կարեւր գործերով քննություն իրականցնող քննիչների նկատմամբ:   Նկատենք, որ մասնագիտական վարչություններն ընդհանրապես չեն վերացել. Որոշները պահպանվել են: Օրինակ` Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժինը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունը կշարունակեն գործել:   Ի դեպ, փոփոխությունների վերաբերյալ մեր ունեցած տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաեւ դատախազությունից, սակայն  ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի  հանրային կապերի  վարչության պետ Շահեն Տոնոյանը նշեց. «քանի դեռ պաշտոնապես հաղորդագրություն չկա, առայժմ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություն անելուց, կլինի կներկայացնենք»:

Նյութն ամբողջությամբ` «Փաստինֆո»-ից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here