տուն Լուրեր Կառավարությունում սպասվում են բոլոր տեսակի փոփոխությունները. Հ. Աբրահամյանի հարցազրույցը. galatv.am

Կառավարությունում սպասվում են բոլոր տեսակի փոփոխությունները. Հ. Աբրահամյանի հարցազրույցը. galatv.am

78
0

Hovik-Abrahamyan12-e1351862383452ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր պաշտոնում, ինչ առաջնահերթ հարցեր է տեսնում:

Հ. Աբրահամյանը ասաց, որ իր  հետագա գործունեությունը պետք է ծավալի այնպես, որպեսզի հնարավոր դառնա  երկիրը տանելու  դեպի զարգացում:

«Ժամանակ եմ խնդրում ձեզնից եւ հետո ձեզ կասեմ իմ մտահոգությունների  մասին եւ կարող եմ միայն ասել, որ այս պահին զգում եմ իրավունք եւ  պարտականություն», -ասել է Հ. Աբրահամյանը:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե կկարողանա՞ք երկիրը դուրս բերել ճգնաժամից, Հ. Աբրահամյանը ասել է. «Ձեր օգնությամբ, միասին»:

Հ. Աբրահամյանը ասաց, որ ժամանակին Տ. Սարգսյանն էլ ամեն ինչ արել է տնտեսական բարօրություն ապահովելու համար, եւ հիմա ինքն էլ նոր կառավարության հետ միասին պատրաստվում է համատեղ աշխատել, որ երկիրը տանի զարգացման:

Լրագրողների այն հարցին, թե ինչ  է պետք անել արտագաղթի աճող տեմպերը զսպելու համար, ՀՀ նորանշանակ վարչապետը նշեց, որ պատրաստվում է պայքարել բոլոր արատավոր երեւույթների դեմ:

«Համաձայն չեմ ձեր նշած թվերի հետ, ունենք ոչ բարեկեցիկ  ապրող քաղաքացիներ, եւ  ամեն ինչ անելու ենք նոր կառավարության հետ եւ նախագահի աջակցությամբ առկա խնդիրներին  լուծում տալու համար»:

Հարցին, թե կառավարությունում ինչ փոփոխություններ են սպասվում, Հ. Աբրահամյանն պատասխանեց. «Բոլոր տեսակի փոփոխությունները»:

Ինչ մնում է ոչ իշխանական ուժերի հետ համագործակցությանը, Հ. Աբրահամյանն ասում է.

Մանրամասները galatv.am — ում: