տուն Լուրեր Տեսանյութ Կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան Լինսի հիմնադրամը

Կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան Լինսի հիմնադրամը

227
0

Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան իրականացրել է Լինսի հիմնադրամը: Այս մասին  Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա տարիներին ՀՀ-ում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրեր ավտոճանապարհներ, դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ Սփյուռքն անելիք չունի: Ընդհակառակը, եկել է ժամանակը, որ Սփյուռքի ներդրողները ևս մեկ քայլ անեն և մտածեն ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անելու, շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու և Հայաստանը հարստացնելու մասին:

Ես հույս ունեմ, որ ինչպես Սփյուռքը կանգնեց ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին:

Ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան: Հայաստանում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: ՀՀ-ում վերացված է մենաշնորհների և օլիգարխիայի իշխանությունը, հաղթահարվում է ստվերային տնտեսությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here