տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

334
0

ՀՀ կառավարությունը 15:00-ին կհրավիրի արտահերթ նիստ, որում կքննարկվի Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցնելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշեցինք ժամը 15:00-ին հրավիրել կառավարության արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկենք կորոնավիրուսը կանխելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Նիստը կլինի դռնբաց, կհեռարձակվի ուղիղ եթերով»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: