տուն Հասարակություն Կառավարությունը 2020-ին մտադիր է 10 մլն ծառ տնկել․ Փաշինյան

Կառավարությունը 2020-ին մտադիր է 10 մլն ծառ տնկել․ Փաշինյան

202
0

Ցավոք, մեր երկիրն արդեն տեւական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առջեւ: Այս մասին այսօր «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի բացման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս բացասական երեւույթը ծնվել է անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Դրանք սակայն, որպես որոշիչ գործոն, հետագայում ավելացել է նաեւ կլիմայի փոփոխության գլոբալ միտումը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը կարևորեց նմանատիպ միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության եւ հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար՝ շեշտելով․ «Այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, «Արմենիան թրի փրոջեքթ»-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը: Այս ծրագրով Հայաստանում տնկվել է շուրջ 6 մլն ծառ»:

Վարչապետը տեղեկացրեց, որ 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությանը 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությամբ է հանդես եկել։

«Պլանավորում ենք, որ 140 հա տարածքի վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել: Այս նախագիծը շուրջ հազար ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանում: Այս պահին համալրված են այդ աշխատատեղերից 500-ը, այս պահի դրությամբ ունենք 300 աշխատատեղ Լոռու մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում եւ 50 աշխատատեղ՝ Սյունիքի մարզում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here